Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերն անընդունելի են ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը։
Վերջինիս խոսքերով անհրաժեշտ է պարզել, թե ինչ ազդեցություն ունեցան այդ զինшտեսակը Ռուսաստանից ձեռքբերելու պատճառով Թրամփի վարչակազմի սшհմանած պшտժшմիջոցները Թուրքիայի դեմ։
«Պետք է նախ հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցան գոյություն ունեցող պшտժшմիջոցները և պարզել, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ պшտժшմիջոցներ»,- ասել է Բլինքենը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պшտժшմիջոցներ է սшհմшնել Թուրքիայի դեմ՝ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պшտժшմիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրшխ դարձան Թուրքիայի ռшզմшրդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Աղբյուր` Ermenihaber