Արման Թաթոյանի դիմումի հիման վրա Արմեն Գրիգորյանի նկատմամբ վարույթ չի հարուցվի. ԿԿՀ-ն վարքագծի կանոնագիրք դեռևս չունի

Կոռուպցիայի կանխ արգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա վարույթ չհարուցել Անվտ անգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նկատմամբ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 21-ին «ՌուսԱրմԻնֆո» լրատվական կայքում հրապարակված տեսագրության մասին է, որտեղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Արմ

ան Թաթոյանին, հարցազրույցում նշել էր, թե նա քաղաքական հայտարարություններ է անում:

Արման Գրիգորյանի կարծիքով՝ «կրկին անգամ ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել՝ քաղաքական տեքստեր արտահայտելով»։ Արման Թաթոյանի մասին խոսելիս, ԱԽ քարտուղարի խոսքի գրեթե բոլոր շեշ տադրումները եղել են նրան քաղաքական դաշտում տեղավորելու, ընդդիմադիր ներկայացնելու մասին: Ավելին՝ Գրիգորյանը նշել է, որ Թաթոյանին մի քանի ամիս է մնացել ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար՝ ակնարկելով, որ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Արման Թաթոյանը նոյեմբերի 1-ին դիմել էր Կոռուպցիայի կանխ արգելման հանձնաժողով՝ նշելով, թե Արմեն Գրիգորյանը խա խտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի պա հանջը, ըստ որի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները: Հանձնաժողով, սակայն, որոշում է կայացրել մեր ժել ՄԻՊ դիմումը, պատ ճառաբանելով, թե դեռևս ընդունված չէ վարքագծի կանոնագիրքը, ինչը թույլ կտար որոշել՝ պաշտոնյան խա խտում կատարե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հարցազրույցի հրապարակման օրվա՝ 2021թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ, իրենց կողմից դեռևս ընդունված չի եղել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վար քագծի կանոնագիրքը:

Հետևաբար սահմանված չեն նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները: «Պաշտոնատար անձանց վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել բացառապես այն դեպքերում, երբ առկա է վարքագծի կանոն: Այդ կանոնը պետք է սահմանի, թե պաշտոնատար անձի կոնկրետ որ արարքը կարող է որակվել որպես վարքագծի կանոնի խա խտում: Այն բոլոր դեպքերում, երբ նման վարքագծի կանոնները բացակայում են, պաշտոնատար անձը փաստացի զրկվում է իր վարքագիծը կոնկրետ իրավական նորմի պահանջներին համապատասխանեցնելու և օրենքի պահ անջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը կանխատեսելու օբյեկտիվ հնարավորությունից»,- նշված է հանձնաժողովի որոշման մեջ: Կոռուպցիայի կանխ արգ ելման հանձնաժողովը նշել է նաև, որ գործուն քայլեր են ձեռնարկում վարքագծի կանոնագրքի ընդունման ուղղությամբ: Ներկայումս էլ Եվրոպայի Խորհրդի փորձ ագետների հետ համատեղ իրականացնում են վար քագծի կանոնների մշակման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս