«Շուտով կարող եմ հրաժարական տալ, եթե զգամ, որ առողջությունս թույլ չի տալիս ծառայել». Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շուտով կարող է հրաժարական տալ, եւ ինքը դա կանի, եթե զգա, որ առողջությունը թույլ չի տալիս իրեն ծառայել այնպես, ինչպես պետք է, հաղորդում է BBC-ը։ Այս մասին նա հայտարարել է Կանադա կատարած ուղեւորության ավարտին։

85-ամյա պոնտիֆիկոսն ընդգծել է, որ այս պահին մտադիր է շարունակել կատարել իր պարտականությունները, եւ «Աստված նրան կասի, թե երբ նա հրաժարական տա»։ «Հռոմի պապի փոփոխությունը աղետ չէ, դա տաբու չէ։ Հրաժարականի համար դուռը բաց է։ Դա նորմալ տարբերակ է, սակայն մինչ օրս ես չեմ թակել այդ դուռը»,-հավելել է Հռոմի պապը։

Վերջին ամիսներին Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկի խնդիրներից, որն ազդել է նրա շարժունակության վրա: Նա Կանադա կատարած իր այցի մեծ մասն անցկացրել է անվասայլակի վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս