Չավուշօղլուն հայտնել է, թե որոնք են ՆԱՏՕ-ի երկու գլխավոր սպառնալիքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պրահայում իր չեխ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանն ու ահաբեկչությունը հանդիսանում են ՆԱՏՕ-ի երկու գլխավոր սպառնալիքները։

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն ավելացրել է, թե պետք է հաշվի առնել դաշինքի անդամ հանդիսացող բոլոր պետությունների անհանգստությունները, իսկ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին անդամակցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան դեմ է արտահայտվել դաշինքի կազմում այդ երկրների ընդգրկվելուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս