ՄԱԿ-ը իր զեկույցում նշել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից ոչնչացվել է պաղեստինցիներին պատկանող 421 բնակելի շենք:ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պաղեստինում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA), հինգշաբթի օրը իր զեկույցում նշել է, որ այս տարվա սկզբից Սիոնիստական ռեժիմը ոչնչացրել է պաղեստինցիներին պատկանող 421 շենք:
Արդյունքում, 320 պաղեստինցիներ տեղահանվեցին Հորդանան գետի արևմտյան ափին:
Զեկույցի համաձայն, համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Սիոնիստական ռեժիմը այս քայլով աճ է արձանագրել՝ 24 տոկոս պաղեստինյան շենքերի ոչնչացման հարցով և իսրայելական ռեժիմի կողմից պաղեստինցիների տեղահանության 50 տոկոսով:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ջիմի Մաք Գոլդրիկը վերջերս հայտարարեց, որ Իսրայելն վերջին ամիսներին կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ավելացրել է իր անօրինական ոչ նչացումները:
Քանդելով պաղեստինցիների տները և նրանց հողերում սիոնիստական ավաններ կառուցելով՝ Սիոնիստական ռեժիմը փորձում է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և սիոնիստական պատկերներ տալ այդ տարածքներին՝ իր հեգեմոնիան պաղեստինյան տարածքներում ամրապն դելու համար:
Ըստ միջազգային օրենսդրության, այս բոլոր բնակավայրերն անօրինական են համարվում:
ՄԱԿ-ի Անվ տանգության խորհուրդը 2016 թ. դեկտեմբերի 23-ին, մի բանաձևում (2334 բանաձև), Սիոնիստական ռեժիմին կոչ արեց ան հապաղ և ամբողջությամբ դադարեցնել Պաղեստինի գրավյալ տարածքներում իր բոլոր ավանաշինության գործողությունները:
Այնուամենայնիվ, Սիոնիստական ռեժիմը միշտ շարունակում է կառուցել սիոնիստական ավաններ՝ անկախ միջազգային հանրության կամքից, և այդ առումով ԱՄՆ-ի աջակցությունն ունի: