Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Թուրքիայի արտգորնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը:

«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,-գրել է Չավուշօղլուն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:

ermenihaber.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս