Թուրքիան Ռուսաստանից պшհшնջում է S-400 ՀՕՊ համակարգերի պատրաստման տեխնոլոգիան

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը, եթե փոխանցվի նաև դրանց պատրաստման տեխնոլոգիան: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Քանի դեռ լրացուցիչ պшտժшմիջոցներ չեն ձեռնարկվել (ԱՄՆ-ից), մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ուզեինք, S-400-ների երկրորդ խմբաքանակը արդեն այսօր կստանայինք, բայց համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիայի փոխանցումը մեզ համար կարևոր են»,-Դեմիրին մեջբերել է CNN Turk-ը:

Նա հավելել է, որ Թուրքիայի գնած S-400 համակարգերը պատրաստ են շահագործման և անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս