Ապագա աշխարհագրագետի պրակտիկան անցավ պшտերшզմի դաշտում

Լիոն․ յուրահատուկ այս անունը ընտրել է պապիկը։ Լիոն Չոփիկյանը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

«40 օր եղել եմ մարտերի մեջ, վիրավորում ստացել եմ 40-րդ օրը և տեղափոխվել եմ Երևան»,-ասում է Լիոնը։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողը դեռ մասնագիտական դիպլոմը չստացած՝ գործնականում ծանոթացավ, թե ինչ է սшհմանը, ինչպես են գծվում սшհմանները և որքան կարևոր է այդ սшհմանների шնվտшնգությունը։ Ասում է՝ ցանկանում էր ընդունվել հայ բանասիրության ֆակուլտետ, իր բնությունը գրքերի աշխարհն է, սիրելի գիրքը՝ Դեն Բրաունի «Ինֆերնոն», որը հասցրել է կարդալ 5 անգամ։ Լիոնն ասում է, որ եթե պատերազմից առաջ հարցնեին, արդյո՞ք կուզենաս կյանքդ փոխել, կպատասխաներ՝ այո ու կսկսեր թվարկել այն ամենն, ինչ իրեն չի գոհացնում։

«Իմ կյանքում ոչ մի բան փոխել պետք չէ, որովհետև այն ամենն, ինչ կա իմ կյանքում, ես գոհանում եմ դրանով»,- հիմա ասում է Լիոնը։

Լիոնը գրող է, դեռ սեփական գիրքը չի հրատարակել, սակայն հասցրել է չհրատարակված 2 գիրք գրել, 3-րդն էլ ընթացքի մեջ է։ Վերջին գիրքը տպագրելու է առաջինը, որովհետև այն պատերազմին մասնակցած և հերոսացած տղաների մասին է։ Լիոնը գիրքը սկսել է գրել վիրшվորում ստանալուց հետո․

«Ես գրքում փորձում եմ ներկայացնել սшհմшնին կանգնած զի նվորի ապրումներն ու զգացողությունները։ Ուզում եմ ներկայացնել, արդյո՞ք զինվորի մարմնով դող է անցնում արկի հարվածի, թե կարոտի պատճառով։ Մենք զին վորներ ունեինք, որ 40 օր չէին խոսել իրենց ծնողների հետ, բայց ծնող-երեխա մտավոր կապը չէր ընդհատվում։ Պшտերшզմների մասին գրում են բոլոր գրողները, բայց շարքային զի նվորի մասին ես ոչ մի գրքում դեռ չեմ կարդացել, օրինակ ավարայրի ճակատամարտին մասնակցած զի նվորը ի՞նչ է զգացել, այդ մասին ոչ մի գրքում չկա գրված։ Պատերազմին չմասնակցած ընթերցողը պետք է հասկանա, թե ինչ է կատարվել»։

Լիոնն իր ապագան պատկերացնում է հայրենիքում՝ Հայաստանում, ասում է՝ ապրելու և արարելու է իր երկրի համար․

«Ուզում եմ գրականության մեջ իմ ուրույն դերը ստանձնել, բայց, բացի դա, զբաղվելու եմ գիտությամբ, որևէ գիտական աշխատության հեղինակ եմ ուզում դառնալ»։

40 օր թեժ մարտերում կռվելուց հետո Լիոնը հիմա Երևանում է՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրում, կամ ինչպես բոլորին է արդեն հայտնի՝ Զինվորի տանը։ Ես՝ զրուցում եմ Լիոնի հետ և արձանագրում, որ պшտերшզմից հետո կյանքը կա և այն շարունակվում է։

armradio.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս