Կորոնավիրուսի հետևանքով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Մահվան լուրը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է դերասանի դուստրը՝ Լիլիթ Սարգսյանը։

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել քան սահմանին կռվող ջահել երեխեքը։

Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս․․․․ Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու․․․

Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոնները, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում ։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»-գրել է նա։

Վասիլ Սարգսյանը հանրությանը հայտնի էր թատրոնում, ֆիլմերում, հեռուստասերիալներում իր մարմնավորած կերպարներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս