Հայտնի է, ով կղեկավարի Հայաստանը ընտրությունների ժամանակ

armdaily.am-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս հստակ չէ, թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների։

«Այս պահի դրությամբ շրջանառության մեջ է դրված’ դժվար է ասել։ Խորհրդարանական ուժերի հետ պետք է համաձայնեցնել, այդ պահը դեռ քննարկված չի։ Նախկինում եղել է այդպիսի փորձ, որ ընտրություններից, եթե չեմ սխալվում ամիսուկես առաջ փոխվեց, բայց կար քաղաքական կոնսենսուս խորհրդարանական ուժերի միջև, հետևաբար միջազգային հանրությունն էլ դրան ըմբռնումով մոտեցավ։

Հիմա չգիտեմ’ այդ հարցը քննարկվել է վարչապետի և մյուս ընդդիմադիր ուժերի հետ, թե ոչ, այս պահին չգիտեմ։ Մեր հարցին, թե վարչապետի հրաժարականից հետո ով է լինելու ժամանակավոր պաշտոնակատար, Գաբրիելյանը պատասխանեց.

«Վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, ինչպես և խորհրդարանը’ մինչև նորի նշանակումը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս