Մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա Բերձորից. քաղաքապետ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը, ադմինիստրացիայից բացի՝ քաղաքապետ, վարչակազմի ղեկավար, աշխատակիցներ, բնակիչներից ևս 5-6 հոգի դեռ մնացել են։ ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա քաղաքից, իսկ ղեկավար կազմը՝ մինչև օրվա վերջ կամ վաղը։Ըստ նրա՝ ադրբեջանական ներկայացուցչությունը դեռևս չի ժամանել քաղաք, նոր անցակետեր չեն տեղադրվել, ռուսական խաղաղապահները շարունակում են մնալ իրենց տեղում. «Միջանցքը շարունակում է գործել այնպես, ինչպես 1 ամիս առաջ, ռուս խաղաղապահներն անցակետում են»։

Ադրբեջանը պահանջել է, որ մինչև օգոստոսի 25-ը հայ բնակչությունը հեռանա քաղաքից, նույն շրջանի Ներքին Սուս, Աղավնո գյուղերից։ Ադրբեջանի այս պահանջը պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի իր հատվածի շինարարության ավարտով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս