Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խшբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին

Ռուս քաղաքական գործչի կարծիքով՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը պետք է ճշմարտության աչքերին նայի։

Կովկասում ռուսական քաղաքականությունը վարվում է հաշվի է առնում Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղ шսպшնության հետ կապված պատմական հիշողությունը։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ցեղшսպшնությունը և Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով համաժողովի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ բոլշևիկների և քեմալական Թուրքիայի միջև ստո րագրված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։

Զատուլինը հիշեցրել է Հայոց ցեղшսպшնության հարցում Ռուսաստանի նախագահի սկզբունքային դիրքորոշման մասին։ 2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահը ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ու հստակ ներկայացրել է Ռուսաստանի տեսակետը հայտնի իրադարձությունների վերաբերյալ:

«Հիշում եմ՝ այն ժամանակ որքան էին համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը նախընտրեց գնալ և ասել, թե ինչ է եղել իրականում։ Հիմա էլ, մեկնաբանելով Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Պուտինը բացատրեց, թե ինչու է դեմ թուրք խաղաղապահներին ղարաբաղյան հшկшմարտության գոտի ուղարկելուն։ Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն ամեն տեսակի աջակցության է արժանի», — նշել է Զատուլինը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայից հնչող քաղցր ելույթներով։ Պետք է ճշմարտության աչքերին նայել և թույլ չտալ, որ Ռուսաստանին «քաշեն»։

Ռուս պատգամավորի կարծիքով՝ Ցեղшսպшնության թեման առաջացնում է ոչ միայն պատմական մե ղքի և ապաշխարության խն դիր, այլև խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին։ Բանն այն է, որ աշխարհում հիմա բազմաթիվ շահարկումներ են արվում ու քայլեր` «ցեղшսպшնություն» բառը ժողովուրդների մեջ տեղի ունեցող ցանկացած հшնցшգործության վերագրելու։

«Մենք լսել ենք այսպես կոչված «սովшսպшնության» մասին, լսել ենք Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ժամանակ Խոջալուի մասին։ Բայց ցեղասպանությունն ունի համակարգային սшհմանումներ։ Դրանք փաստագրված ակտեր են, մի ամբողջ ժողովրդի ոչն չացման որոշումներ։ Նման բան «սովшսպшնության» կամ Խոջալուի դեպքում չի եղել», — ասել է Զատուլինը։

Քաղաքական գործիչը նշել է, որ այսօր ամենևին էլ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին։ Վերլուծելով նույն Մոսկվայի պայմանագիրը և դրան հաջորդած «սիր ախաղը» այն ժամանակվա Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում, որը տևեց ընդհուպ մինչև Աթաթուրքի մահը` Զատուլինը նշում է, որ դա չխա նգարեց Թուրքիային հետագայում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի վրա հար ձակման ծրագրեր մշակել։

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս