Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա

Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքից, սակայն պատրաստ է վերջինիս վերաբերյալ երկխոսության և որոշակի փոխզիջումների: Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ձեռ նպահ մնալ համակարգերի ամբողջական տեղակայումից:

Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև բավական լուրջ խնդիրներ են կուտակվել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զեն իթահր թիռային համակարգերի ձեռքբերման, Թուրքիայի պետական Halkbank-ի նկատմամբ պատ ժամիջոցների հնարավորության, Սիրիայում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում Անկարայի քաղաքականության, Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու թուրքական պահանջի չկատարման, Սիրիայի քրդերին ԱՄՆ կողմից ցուցաբերվող օգնության հետ:

Սակայն Անկարայի և Վաշինգտոնի կողմից հնչող հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այս պահին կողմերի միջև ամենակնճռոտ և երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի համար որոշիչ խն դիրը կապված է Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ:

Ռուս-թուրքական այս գործարքը բավականին սուր ընկալվեց Վաշինգտոնի կողմից, որը նախ Թուրքիային բացառեց F-35 կործ անիչների ծրագրից, այնուհետև 2020 թվականի վերջին պատ ժամիջոցներ սահ մանեց վերջինիս նկատմամբ: Պատ ժամիջոցների տակ հայտնվեց, մասնավորապես, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը և 4 թուրք պաշտոնյա:

Պատ ժամիջոցները բավական լուրջ խն դիր են Թուրքիայի տնտեսության համար, որն առանց այդ էլ վերջին տարիներին ծ անր ժամանակներ է ապրում: Տնտեսական բավականին վտա նգավոր դրությունը թուրքական իշխանություններից պահանջում է լուրջ քայլեր ձեռնարկել տնտեսական գլխավոր գործընկերների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, ուստի Անկարան փորձելու է ամեն կերպ հասնել նրան, որ Վաշիգտոնը վերանայի սահ մանված պատ ժամիջոցները կամ գոնե նոր պատ ժամիջոցներ չսա հմանի: Թուրքիայի համար այս պահին բավականին կարևոր է նաև կանխելը Սիրիայի քրդերի հետ ԱՄՆ-ի համա գործակցության հնարավոր խորացումը: Հիշեցնենք, որ Բայդենն այս ուղղությամբ արդեն հասցրել է կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ Միացյալ Նահանգները դեռևս բավականին սառը վերաբերմունք է ցուցաբերում Անկարայի կողմից արվող ժեստերին: Բայդենն արդեն հասցրել է առաջին շփումներն ունենալ իր արտասահմանյան գործընկերների հետ, և այդ ցանկում չկա ԱՄՆ ռազ մավարական գործընկեր հանդիսացող Թուրքիայի նախագահը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները շարունակում են պահ անջել ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ընդլայնելով պատ ժամիջոցների ցանկը:

Ըստ էության, ինչպես Թրամփի վարչակազմը, Բայդենի վարչակազմը ևս հետաքրքրված չի լինելու Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականապես փչա ցնելու հեռանկարով՝ հաշվի առնելով իր տարածաշրջանային շահերը:

Ուստի ակնկալվում է, որ Վաշինգտոնն առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ քայլեր կձե ռնարկի, սակայն դեռ վաղ է կանխ ատեսել թուրք-ամերիկյան քաղաքական առևտրի արդյունքները:

Նկատենք, որ Թուրքիայի գործող իշխանությունն այսօր պատրաստ չէ հրաժարվել իր աշխարհաքաղաքական հավակնություններից, քաղաքական առևտրի արդյունքից ավելի շատ կախ ված է լինելու ոչ թե ինչ հավակնություններ ունի Թուրքիան, այլ այդ հավակնություններն ինչպես և ում միջոցով է կյանքի կոչելու:

Թուրքիայի այս մոտեցումը հստակ արտահայտվում է նաև Հայաստանի նկատմամբ քաղաքականությամբ: Անկարան ագր եսորի իր պիտակից ազատվելու համար սկսել է խոսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ զուգահեռաբար Հայաստանի սահ մանի մոտ Ադրբեջանի հետ համատեղ զորա վարժություններ իրականցնելով:

Թուրքիայի այս ձեռագրի փոփոխությունը և դրա հետ կապված հնարավոր զարգացումները պետք է լավ հաշվարկված լինեն Հայաստանի կողմից, քանի որ դրանք ուղղակի ազդեցություն են ունենալու այդ թվում նաև մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների վրա:

vestikavkaza.ru

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս