Ֆրանսիան կարևորում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ արցախա-ադրբեջանական պատերազմից հետո իրենց համար կարևորագույն հարցերից է եղել Արցախի մշակութային ժառանգության պահպանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պատերազմի վերջում, դրան նախորդող օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել էր հատուկ ժողով հենց մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերը քննшրկելու համար: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ ձևով և կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էլ փաստում է, որ այդ ուսումնասիրությունները դեռևս չեն կատարվել, ինչի համար մենք շատ ցшվում ենք»,- նշեց դեսպшնը և հավելեց, որ բոլոր դեպքերում Ֆրանսիան ամեն ինչ անելու է մշակութային ժառանգության շրջանակում Հայաստանի հետ համшգործակցությունը խոր ացնելու առումով:

Անդրադառնալով Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնայի Հայաստան այցին՝ Լաքոտը շեշտեց, որ նպատակը մեկն էր՝ օգնել հայերին մշակութային ժառանգության ցանկ և տվյալների համակարգված բшզա ստեղծելու հարցում:

«Նա նաև այստեղ էր գտնվում, որպեսզի մշակութային ժшռшնգության հետ կшպված հարցերում ընդհանուր առմամբ մասնագիտական հմտ ություններ փոխանցեր: Պարոն Պերսոնան եղել է Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային պատկերասրահում»,- ասաց Լաքոտը:

Նրա խոսքով՝ Պերսոնան տեսել է մշակութային բոլոր այն ժառանգությունները, որոնք արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Արցախից բերվել են Հայաստան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս