Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ

Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, վստահ Է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը:Նա այդ մասին լրագրողներին հայտարարել Է Բաքվի Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում:

«Դա շահավետ Է բոլորի համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Եվրոպայի: Այդ հաբը շահավետ Է բոլորի համար: Պարզապես պետք Է հասկանալ, որ դա շահավետ Է, պետք Է լուրջ զբաղվել այդ հարցով: Լավ Է, որ Թուրքիան համաձայնել Է»,-նշել Է Զուբկովը: Նա հիշեցրել Է, որ Ադրբեջանը միշտ եղել Է Ռուսաստանի դաշնակիցը: «Միշտ փոխանակման գործողություններ են մեզ մոտ:

Նա մեզնից գազ Է գնում, երբեմն իր կարիքների համար»,-հավելել Է նա: Հոկտեմբերի կեսերին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է «Հյուսիսային հոսքով» տարանցման կորսված ծավալը տեղափոխել սեւծովյան տարածաշրջան, լրացուցիչ գծեր գցելով Թուրքիայում, եւ ԵՄ-ի սահմանների մոտ ստեղծել գազային հաբ, որը կկարողանա այլընտրանքային դառնալ գազի գների որոշման մյուս կենտրոններին Եվրոպայում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս