Նա մեծ հայրենասեր էր, Սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ ներկայացուցիչներից մեկը․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ցшվшկցել են Վարդան Գրեգորյանի մшհվшն կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը ցшվшկցшկան խոսք են հղել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մшհվшն կապակցությամբ։ Ցшվшկցшկանում ասվում է․

«Իմ եւ կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցшվшկցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մшհվшն կապակցությամբ։ Սփոփանքի եւ վշ տակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին։

Վարդան Գրեգորյանը հայկական սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ եւ ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Դասավանդելով ամերիկյան մի շարք համալսարաններում՝ Վարդան Գրեգորյանն այնուհետև դարձել է համաշխարհային համբավ ունեցող Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի նախագահը եւ իր աշխատանքային գործունեությունն ավարտել ԱՄՆ հռչակավոր Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նա իր ողջ կյանքը դրել է ի սպաս Միացյալ Նահանգներում կրթության եւ գիտության զարգացմանն ու ժողովուրդների եւ մշակույթների միջև ճանաչելիության ու փոխվստահության ամրապն դմանը, արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» շքանշանին։

Վարդան Գրեգորյանը, լինելով մեծ հայրենասեր, մշտապես ներգրավված է եղել ամերիկահայ համայնքի կյանքում։ Պատահական չէ, որ սերելով Իրանի Թաբրիզ քաղաքի հայկական ընտանիքներից եւ ուսանելով Բեյրութի հայկական կրթօջախներում, նա երիտասարդ տարիներից ի վեր հոգեւոր ամուր թելերով կապված է եղել իր ժողովրդի հետ եւ ապրել նրա կյանքով։ Իսկական հայ մտավո րականի եւ հումանիստի խառն վածքն էր պա տճառը, որ իր կյանքի վերջին տարիներին նա դարձավ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Հայաստանում եւ Սփյուռքում ապրող շատ հայերի համար Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս եւ ընդօրինակման կերպար էր։ Նրա բացակայությունը մեծ կո րուստ է լինելու մեր ժողովրդի համար։

Ես եւ Աննան ջերմորեն ու մեծ տպավորություններով ենք հիշում պարոն Գրեգորյանի՝ բաց առիկ մարդու հետ հանդիպումները»։

Նյութի աղբյուր՝ www.primeminister.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս