ԻԻՀ նախագահ. Մենք ունենք ուրանն 90 տոկոսով հարստացնելու հնարավորություն

ԻԻՀ նախագահն, անդրադառնալով ՀԳՀԾ-ի ստորագրման տարելիցին, ասել է. «Մեր միջուկային արդյունաբերությունը մնաց ուժեղ, իսկ վերջին ամիսներին ավելի հզորացավ»:

Հասան Ռոհանին կառավարության նիստում հայտարարել է. «Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ծայրահեղական և հակահեղափոխական ռեժիմներն ի սկզբանե դեմ էին ՀԳՀԾ-ին և միշտ ցանկանում էին խոչը նդոտել դրա գործադրմանը: Նրանք գտան մի թույլ մարդու և նրան համոզեցին, որ եթե ՀԳՀԾ-ից դուրս գա և 24 ժամ սպասի, հաջորդ օրն Իրանը դուրս կգա համաձայնագրից: Այդ դեպքում ամբողջ աշխարհը կասեր, որ Իրանն է դուրս եկել ՀԳՀԾ-ից և ողջ պատասխանատվությունը կծանրանար Թեհրանի ուսերին»:

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հավելել է. «Նրանց հաշվարկը սխալ էր, և նրանք չհասան իրենց հիմնական նպատակներից որևէ մեկին: Նրանց հիմնական նպատակն իսլամական համակարգը կոտրելն էր և Իրանի տնտեսությունը փլուզման հասցնելն ինչը նրանց չհաջողվեց»:

Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ում Իրանի միջուկային արդյունաբերությունը մնաց ուժեղ: Մենք ցույց տվեցինք, որ Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է արտադրել 20 և 60 տոկոս հարստացված ուրան: Իսկ եթե մենք մի օր մեր ռեակտորների համար 90 տոկոսանոց հարստացված ուրանի կարիք ունենանք կարող ենք այն արտադրել: Միջուկային խաղաղանպատակ գործունեության ճանապարհին մենք կարող ենք անել; ցանկացած գործ: Եվ դա ուժն է, որ Իրանը ցույց է տալիս»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս