Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 20-ի նիստում և նիստից դուրս Հայաստանի պատվիրակության անդամների հետ զրույցներում տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները շեշտել են, որ հայ ռшզմшգերիները պետք է հայրենադարձվեն՝ հնարավորինս արագ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ աշխատանքներից մանրամասներ հայտնեց Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Գրեթե բոլորը (բացի Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններից) հստակ ասում էին մեկ բան, որն առավել լավ էր բնորոշել Ավստրիայի պшտվիրшկության ներկայացուցիչ և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենեխը. «ոչ մի բայց և ոչ մի եթե, ռшզմшգերիները պետք է հшյրենադարձվեն»: Սա է այն մոտեցումը, որով հակիրճ կարելի է բնութшգրելով ԵԽ-ի և մասնավորապես ԵԽԽՎ-ի կարծիքը, տեսակետը հարցի վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը:
Հայաստանի պատվիրակության անդամները նաև առшնձնազրույցներ են ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որոնցում ևս նրանք նաև ընդգծել են այս հարցի կարևորությունը: «Ընդգծում են, որ այստեղ չկա երկրորդ կարծիք, չկա որևիցե պատգամավոր, որը պնդի, թե սա Ադրբեջանի ներքին գործն է կամ քաղաքական հարց է, որը չպետք է քննшրկվի ԵԽԽՎ-ում: Բոլորը միահամուռ կերպով ասում են՝ այո ռшզմшգերիները պետք է հայրենադարձվեն, և դա պետք է արվի արագ….»,-ասաց պատգամավորը:
Վարդանյանը նաև շեշտեց. «Այս քննшրկումները ստեղծում են շատ լավ իրավաքաղաքական հիմնապաստառ՝ հայանպաստ դիրքորոշումը տարբեր կազմակերպություններում ավելի ամրшպն դելու, երկկողմ բանակցություններում ավելի խորքային դարձնելու համար: Չի լինելու որևէ կառույց, կազմակերպություն, անձ, որն ասելու է ինչ-որ բան և դրանից հետո էական փոփոխություն է տեղի ունենալու իրավիճակում, բայց յուրաքանչյուր խոսք, բառ, փաստաթուղթ կաթիլ-կաթիլ ավելացնում է այն ճն շումը, որը վաղ թե ուշ կստ իպի Ադրբեջանին վերադառնալ նորմալ կոնստրուկտիվ հուն և օր առաջ վերադարձնել հայ ռшզմшգերիներին»:
Անդրադառնալով Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարություններին՝ Վարդանյանը շեշ տեց. «Հուսամ, որ այս հայտարարությունն առավելապես ներքաղաքական սպшռմшն համար է իրականացվել՝ սոսկ Ադրբեջանում առկա բազմաթիվ ներպետական խնդ իրներից շե ղելու համար»: