Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը, որոնք ավելի վաղ ստորագրվել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։Նրանք նշել են, որ Բայրամովն ու Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը։«Ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, շարունակում է նախարարությունը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։