Թե ի՞նչպես Մխիթար Սեբաստացին աղոթեց «Սևանի Աստվածամայրը» կտավի մոտ և ի՞նչ կատարվեց Աստվածամոր կտավի հետ

Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի կրկնօրինակն է, որն այժմ սրբությամբ պահվում է Վենետիկի Ս․ Ղազար կղզում։ Ըստ ավանդության՝ 1692 թ․ այս սրբապատկերի առաջ է աղոթել Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին և բժշկվել աչքերի հիվանդությունից։

Նրա աղոթքի ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը, և նա օրհնել է Մխիթարին՝ այո ասելով հայագիտական կազմակերպություն ստեղծելու նրա փափագին։ Հ․ Ղևոնդ Ալիշանը մեծ ցանկություն ուներ ստանալ այս սրբապատկերի կրկնօրինակը լուսանկարի կամ գունանկարի ձևով։

Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով 1890-1900֊-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերր, որի առջև աղոթել է իրենց ուխտի հիմնադիրը, նմանատիպ գունանկարի կամ թե լուսանկարի ձևով ուղարկել իրեն: Ընդ որում, Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես Սուրենյանցը:

Սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար կապված 1891 թ- էջմիածնից հեռանալու հանգամանքների հետ, մեծանուն նկարիչը չի կարողացել կատարել Ղ. Ալիշանի ցանկությունը: Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մ ի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը: Ալիշանին ուղղված պատասխան նամակից իմանում ենք, որ այդ կտավը Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես հին արվեստի լավագույն նմուշ, արդեն Սևանից տեղափոխւել է էջմիածին և միայն հնարավոր են համարել լուսանկարր ուղարկել Վենետիկ։ Բոլոր դեպքերում շուրջ 15 տարի տևած բանակցությունները և Ալիշանի հիմնական փափագը՝ իրենց մոտ ունենալ այդ կտավը, դրական լուծում չեն ստանում:

Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:

Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս