Գերիների հետ կապված իրավիճակի համար պшտшսխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց գերիների վերադարձի մասին։ Նա հարցրեց կառավարության անդամներին՝ արդյոք ապրիլի 8-ին Ադրբեջանի հետ եղե՞լ է գե րիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն, եթե եղել է, ապա քանի գերի էինք սպասում Հայաստանում։ Եվ ո՞ւմ մեղ ավորությամբ է տեղի ունեցել այդ միջադ եպը, որ ինքնաթիռը դատարկ ժամանեց Հայաստան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Ադրբեջանի հետ գեր իների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի կողմից։ Եվ այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր ու ամեն պահի։

«Եվ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ Եվ ուրախ եմ նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը։ Միջազգային ատյաններում այս թեման մենք շարունակաբար բարձրացնում ենք։ Ուզում եմ արձանագրել, որ ՌԴ նախագահի հետ մենք արձանագրել ենք, որ այս հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում։ Պատկերացում մեկ՝ անիմաստ ու անհե թեթ է այն բանավ եճը, թե տվյալ որևէ անձը դե յուրե ռա զմագե րի է, թե ռա զմագերի չէ։ Հայտարարությունը վերաբերում է ռազմագեր իներին, պատ անդներին, այլ պահվող անձանց։ Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունը այս հարցը դարձնում է քաղաքական շա հարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրա հրելու, այդ թվում՝ որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար։ «Ուզում եմ արձանագրել՝ այո, կա պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը գրավոր է, այդ պայմանավորվածության իրագործումը ունի առնվազն երեք կողմ։ Ամեն օր այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և մենք ամեն օր պն դում ենք, որ մեր գերիները պետք է վերադառնան»,- հավելեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտավորությունները»։
lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս