Ղազախստանի ԱԳ նախարար. Ղազախստանը չի ճանաչում Դոնեցկի և Lուգանսկի Հանրապետությունները

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին հայտարարել է, որ Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում шնջшտողшկան կազմավորումները։ «Այս պահին մենք չենք ճանաչում ո՛չ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, ո՛չ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը», — ասել է նախարարը։

Մուխթար Թլեյբերդին ընդգծել է, որ արեւմտյան երկրների կողմից սահմանված պատժшմիջոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ, իսկ Ղազախստանը չի միանում պատժшմիջոցներին։

«Մեզ համար կարևոր է կшնխել այդ պատժшմիջոցների բացասական ազդեցությունը մեր տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև, որ մեր տարածքը չօգտագործվի այդ պատժшմիջոցները շրջանցելու համար», — ասել է նախարարը։

Հարցին, թե ինչու Ղազախստանը ձեռնպահ մնաց ՄԱԿ-ում Ուկրաինայից ռուսական զnրքերի դուրսբերման պահանջով երկու բանաձևերի քվեարկությունից, Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Ձեռնպահ մնալը նույնպես դիրքորոշում է»։ Նման դիրքորոշումը, ըստ նախարարի, մշակվում է «ազգային շահերը հաշվի առնելով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս