Սիոնիստական ռեժիմ. Հեզբոլլահի հետ բախվելու դեպքում, օրական 2000 հրթիռ կարձակվի մեր ուղղությամբ

Սիոնիստական ռեժիմի ռազմական մի պաշտոնյա հայտարարել է.«Հեզբոլլահի հետ բախվելու դեպքում, օրական 2000 հրթիռ կարձակվի բռնագրավված տարածքների ուղղությամբ»:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի ներքին ճակատի հրամանատար Օրի Գորդինն ասել է.«Հեզբոլլահի հետ նման բախման դեպքում, ակնկալում ենք, որ օրական առնվազն հինգ անգամ հրթ իռներ կարձակվեն Լիբանանից դեպի Իսրայել»:

Գորդինը նշել է, որ օկուպացված տարածքների հարավում գտնվող Թել Ավիվ և Ասուդ քաղաքներն ամենաշատն են հրթ իռակոծվել Գազայի հատվածի հետ վերջին պատերազմում, Իսրայելի ձևավորումից ի վեր:

«Ղոդսի սուր» և 12-օրյա պատերազմ անունով հայտնի Գազայի գոտում տեղի ունեցած վերջին պատերազմում, հաշվի առնելով Դիմադրության ուժերի ցուցաբերած դիմադրությունն ու հակագրոհը, Սիոնիստական ռեժիմը հարկադրված դադարեցրեց բախումները և Եգիպտոսի միջնորդությամբ կողմերի միջև սկսվեցին բանակցությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս