Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները կարող են լրջ որեն խորանալ.Նախիջեւանով Հայաստանի եւ Իրանի երկաթգծերը կապել հնարավոր է.

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները կարող են լրջ որեն խորանալ։ Սրա մասին է վկայում նաեւ Հայաստան այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ «Ազատության» հետ զրույցում արված այն հայտարարությունը, ըստ որի՝ իրական հեռանկար կա Նախիջեւանով կապելու Հայաստանի ու Իրանի երկաթգծերը։ Մոհամմադ Զարիֆն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծել են 2 երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման կարեւորությունը:

Երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորшցմանն ուղղված քայլերից մեկն էլ թերեւս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ օրեր առաջ Իրան կատարած այցելության ժամանակ արված հայտարարություններն են։ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Քերոբյանը հայտարարել է, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալը հասնելու է 1 մլրդ դոլարի։ Հանդիպումներից մեկի ժամանակ էլ Քերոբյանը խոսել է Հայաստանում առկա պոտենցիալի մասին, որից կարող են օգտվել իրանցի արտադրողները։

Հաշվի առնելով նաեւ, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծումը ՀՀ ժամանակավորապես шրգելվել է, իրանական շուկան կարող է Հայաստանի համար որոշ չափով այլընտրանքային տարբերակ դառնալ։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեսական հարթությունում Նախիջեւանով Հայաստանի եւ Իրանի երկաթգծերը կապել հնարավոր է, բայց ընդհանուր առմամբ կոնկրետության մեջ պետք է նայել յուրաքանչյուր երկրի շահը, համեմատաբար հետաքրքրվածությունը, դրա տնտեսական կոմպոնենտը եւ որ ամենակարեւորն է, թե զարգացման ինչ հեռանկար կա։

«Եթե հիմա մենք դիտարկում ենք Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնականում էներգետիկ հզորությունների արտահանումն է որոշակի գազի ստացման դիմաց եւ կենդանական ծագման ապրանքների արտահանումն է Հայաստանից Իրան։ Կարծում եմ՝ կա բավականաչափ չօգտագործված պոտենցիալ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե մի պահ դիտարկենք, որ կա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը եւ այդ երկաթուղային կայանը, ապա ՀՀ-ն կարող է մեծացնել դիվերսիֆիկացիայի հնարավորությունները։

Նրա կարծիքով՝ արդեն հարց է առաջանում, թե ինչով է երկիրը պատրաստ այդ հզո րությունները լցնել, իսկ այստեղ չափազանց կարեւոր է դառնում առաջանցիկ քաղաքականությունը. «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Իրանում որոշակի ապրանքախմբեր կան, որոնց արտահանումը պետությունը սшհմшնափակում է։ Հայաստանի պարագայում էլ ակնհայտ է, որ արտահանման կառուցվածքը ինչքան էլ ավելի դիվե րսիֆիկացված լինի, դրանից ստացվող օգուտները համեմատաբար շատ կլինի»։

Հարցին՝ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններում չօգտագործված ներուժը որքա՞ն է, եւ կարո՞ղ է իրանական ապրանքը լրացնել թուրքական ապրանքի տեղը Հայաստանում, պատգամավորը պատասխանեց. «Իրանը այդ ուղղությունների մեջ չի եղել։ Չի բացառվում, որ ապագայում լինեն, սակայն փաստացի ներկա վիճակում այդ ապրանքները փոխարինելու համար գին-որակ առումով համադրելի են եղել ՌԴ-ից եւ Չինաստանից ապրանքների ներմուծումը, քան Իրանից»։

Նրա կարծիքով՝ չափազանց կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ գաղափար ունի միասնական էներգետիկ շուկայի վերաբերյալ, եւ այդ առումով արդեն քառակողմ բանակցություններ կան։

«Ցավով պետք է ասեմ, որ մենք շատ սшհմшնափակ թվով ապրանքներ ենք արտահանում Իրան։ Մինչ կորոնավիրուսը այստեղ գումարվում էր նաեւ զբոսաշրջիկների ներհոսքը, բայց տարիների ընթացքում այդ զբոսաշրջիկները աստիճանաբար նաեւ սկսեցին Հայաստանը որպես տրանզիտ դիտարկել եւ Վրաստանն էին նախընտրում, քանի որ իրենց տեսանկյունից ավելի մրցունակ ուղղություն էր համարվում»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ առնվազն մարդկային հոսքերի առումով կա չօգտագործված պոտենցիալ։

Հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը Իրանում հայտարարել է, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալը հասնելու է 1 մլրդ դոլարի, որքանո՞վ է դա իրատեսական, պատգամավորը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ էկոնոմիկայի նախարարը երբ թվեր է հնչեցնում, դրա տակ նաեւ կան համապատասխան ուսումնասիրություններ։ Ես զե րծ կմնամ թվերի դաշտում գնահատական տալուց։ Բայց ֆիքսենք այն, որ տարբեր նախարարներ, քաղաքական գոր ծիչներ երկուստեք փաստել են, որ հայ-իրանական բարեկամական կապերի տնտեսական բաղադրիչի պոտենցիալը բավարար չափով չի օգտագործվել»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ունի Հայաստանի տնտեսությունը Իրանի տնտեսությանն առաջարկելու, նա պատասխանեց. «Հայաստանի հնարավորությունները Իրանի համար պետք է ավելի խորքային եւ մրցունակ մակարդակով դիտենք։ Կարծում եմ ներկա պահին մարդկային կապիտալին միտված ուղղությունների առումով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համեմատ դեռեւս ունենք բազա, որը մեզ մրցունակություն է հաղորդում»։

Այս առումով պատգամավորն առանձնացրեց կրթական ոլորտը եւ որպես օրինակ նշեց, որ իրանցի ուսանողին հետաքրքրում է հայկական բուհը, ինչը խոսում է Հայաստանի մրցունակության մասին. «Հիմա մեր մրցունակությունը պետք է մեծացնել։ Ճարտարապետաշինական բնագավառում ունենք բավականաչափ լավ փորձ։ Կարծում եմ նման աշխարհագրության ընդլայնումը լուրջ հնարավորություն եւ պոտենցիալ է պարունակում»։

Մանուկյանի խոսքով՝ Իրանը որոշակի առեւտրային եւ ոչ առեւտրային սшհմшնափակումներ է կիրառում իր արտադրությունն ընդլայնելու առումով, եւ այդտեղ որոշակի փոփոխությունների կարիք կա. «Եթե պարզ ասենք՝ Իրանը ավանդապես նաեւ օրենսդրական կարգավորումներով նախապատվություն է տալիս իր տեղական արտադրությանը։ Հակառակ սրան՝ ՀՀ-ն, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ԵԱՏՄ անդամ, նաեւ պարտավորություն է ստանձնել, որով սшհմшնափակվում է հայրենական արտադրողին նախապատվություն տալը»։

Նա ընդգծեց, որ դրանով պայմանավորված՝ դեպի Հայաստան բիզնեսի մուտքի խոչընդոտներն ավելի քիչ են, քան դեպի Իրան։

Մանուկյանը նշեց, որ Հայաստանի մրցակցային առավելությունը հենված է մարդկային կապիտալի վրա, սակայն որպեսզի մարդկային կապիտալը իրացվի, տեխնոլոգիաների եւ նոր ներդրումների անհրաժեշտություն կա. «Պատահական չէ, որ էկոնոմիկայի նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետը բազմիցս խոսում են արտահանմանը միտված տնտեսության զարգացման մասին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս