Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել 16:18 • 07.11.20

Ստեփանակերտի քաղաքապետարանը դիմել է քաղաքի բնակիչներին․

«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս