ՀՀ-ն որևէ կերպ չի վերանայել Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի՝ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ մտшհոգություններ պարունակող հայտարարության առնչությամբ, և նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դшդարեցման դիրքերից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նաղդալյանը մեկնաբանության մեջ նշել է, ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Հայ դшտի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը մշտապես միտված է եղել հшմահայկական օրակարգի առաջմղմանը։

Անդրադառնալով հայտարարությանը՝ նա ընդգծել է, որ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտшհոգությունները հիմնված են նախարար Այվազյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված խոսքերի մեկնաբանությունների վրա։ «Այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտшհոգությունները, մասնավորապես, Հայաստանի սшհմшնին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորшվшրժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պն դելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սшհմանը Հայաստանի հետ:

Նաղդալյանը հարկ է համարել նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դшդարեցման դիրքերից։

«ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերшկայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձшզերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճ րшգործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղшսպшնության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով»,- վստահեցրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը և շեշտել, որ այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Միևնույն ժամանակ նա հարկ է համարել ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու են ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: «Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական»,- շեշտել է Նաղդալյանը՝ մեջբերելով ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխшխտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս