Թուրքիան մտшհոգություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ

Թուրքիան մտшհոգություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում բնակավայրեր հիմնելու և վերաբնակեցնելու ծրագրերը հավանության արժանացնելու վերաբերյալ իսրայելական պետության դիրքորոշումը մտահոգել է իրենց։

Իսրայելի պատկան մարմինները դեռևս անցած շաբաթ տեղեկություն էին տարածել, որ Արևմտյան ափի տարածքում 850 բնակելի շենք կառուցելու վերաբերյալ որոշումը շուտով կվավերացվի։

Թուրքիան այս կապակցությամբ արտահայտել է իր խորը մտш հոգությունը՝ ընդգծելով, որ նման քայլերը միտված են կանխելու միասնական Պաղեստին պետության ստեղծումն ու օրակարգից հանել այդ հարցը։

Թուրքական կողմն այս որոշումը որակել է որպես միջազգային իրավունքը անտեսող, արհամարհող քայլ՝ կոչ անելով միջազգային կառույցներին ճնշում գործադրել Իսրայելի վրա։
ermenihaber

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս