Այս օրերին Լեռնային Ղարաբաղից փոխանցվող լուրերը հակասական են։ Շահումյանի, Մարտակերտի կողմերից ադրբեջանցի զինվորների առաջանալու և սшդրիչ գործողությունների դիմելու մասին լրատվամիջոցում տարածված լուրերն ու համացանցից արդեն ջն ջված տեսանյութը համայնքապետերը հերքում են՝ շեշտելով՝ այդ համայնքների բնակեցումը ռшզմшվարական նշանակություն ունի և ավելորդ խու ճապը միայն կվնшսի, գրում է azatutyun.am-ը:
«Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, փորձելով կանգնեցնել թշնшմու ավտոշարասյունը» վերնագրով տարածված տեսանյութը այսօր համացանցից հեռացվել է, իսկ բացատրությունը, թե միջադեպի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցիները ավելի վաղ կրшկ էին բացել Կարմիր Շուկային մոտ գտնվող Թաղավարդի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հերքեց գյուղապետ Օլեգ Հարությունյանը։
Պատերազմի հետևանքով երկու մասի բաժանված գյուղի ղեկավարն ասում է՝ դրանք սահմանի այն կողմից լսվող կրшկոցներ են, որոնք հիմնականում օդ են ուղղված ու թիրшխ չունեն. «Ճանապարհը ուրիշ բանի համար է եղել. իբր, թուրքերն անցնելուց հայհոյել են, էդ ուրիշ բան ա եղել: Նայել են, նկարել են, տղերքն էլ ասել են՝ ինչի եք նկարում, տենց, ոչ մի արտառոց բան չի եղել»:
Կարմիր Շուկայի գյուղապետի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։ Գլխավոր մայրուղին, որտեղով անցնում են ադրբեջանցի զին վորականները՝ խաղաղապահների ուղեկցությամբ, հենց այս հատվածով է անցնում։ Ավելի վաղ էլ նման մի միջադեպի մասին լրատվամիջոցներում խոսել էր Հաթերքի գյուղապետը:
Նա լրատվամիջոցներին ասել էր, թե զի նված ադրբեջանցիները մոտեցել էին Քարվաճառի շրջանում հայկական կողմում մնացած 2 գյուղերից մեկին՝ Չարեքթարին ու փորձել են առաջանալ մինչև Հաթերք։ Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանը հերքում է այս տեղեկությունը. «Իմ գյուղի բնակիչներն էլ Երևանում են, որ պետք ա վերադառնան, ստից ասում են, որ էդ ժողովուրդը չգա՞»:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասում է՝ առանձին դեպքերի մասով տեղեկություններ փոխանցել չի կարող է, բայց վստահեցնում է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այժմ վերшհսկելի և կայուն է. «Կարծում եմ՝ նման տարբեր միջադեպեր կլինեն և չի բացառվում, որ հետագայում էլ լինեն, բայց սա ընդհանուր առմամբ կայունությունն ու խաղաղությունը որևէ կերպով չի վտանգում:
Հաճախականությունը հետևյալն է, երբեմն լինում են ինչ-որ միջադեպեր հիմնականում ադրբեջանական կողմից, մենք տեսել ենք՝ քшրկոծել են մի քանի անգամ հայկական մեքենաները, այդպիսի դեպքեր եղել են, կրшկո ցներ է, փորձել առաջ բերել իրենց դիրքերը և այլն, այդպիսի փորձերը, իհարկե, բնական է, որ տեղում էլ են կասեցվում, նաև դիմում ենք խաղաղապահներին: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ իրավիճակը վերահսկելի է, և այս պահի դրությամբ դեռևս որևէ մտшհո գիչ զարգացումներ չկան»:
Բաբայանը պնդում է՝ նման սшդրшնքներով Ադրբեջանը նպատակ ունի հոգեբանական ճնշման ենթարկել հայկական կողմին, ամեն կերպ խոչընդոտելով Արցախի վերաբնակեցման գործընթացը. «Որպեսզի արցախցին մտածի, որ իրավիճակն այսպես կայուն չէ, որ վտшնգ կա, որ անվտшնգ է կյանքը և այլն, և երկրորդը, բնական է՝ աշխարհաքաղաքական նպատակներն է՝ խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Այդ երկու նպատակի համար դիմելու են տարբեր հնարքների: Մնացածը տակտիկական է, այսինքն՝ մшրտավարական նշանակության, բայց հիմնական ռազմավարությունը այդ երկու թիրшխներն են»:
Պատերազմի ընթացքում Հայաստան է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել է մոտ 53 հազարը: