Ցնցվեց Երևանի ընդերքը, մի քանի վայրկյան, ընդամենը մի քանի վայրկյան… Հիմա երևի զգացինք, հասկացանք, թե… Արթուր Ղազինյանի այս գրառումը պետք է կարդա յուրաքանչյուրը

Ցնցվեց Երևանի ընդերքը, մի քանի վայրկյան, ընդամենը մի քանի վայրկյան… Հիմա երևի զգացինք, հասկացանք, թե… Արթուր Ղազինյանի այս գրառումը պետք է կարդա յուրաքանչյուրը

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է հետևյալը. Այսօր ցնցվեց Երևանի ընդերքը, մի քանի վայրկյան, ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս ցնցվել էինք, վախեցել, անհանգստացել, դուրս եկել մեր տներից, աջ ու ձախ էինք վազում, ծնող եւ երեխա փնտրում, հեռաքրքրվում ու անհանգստանում նրանց համար:

Իսկ մի քանի ամիս առաջ, պետական դավա ճանության ու խմբակային հան ցագործության հետևանքով ցնց վում էր Արցախի հողը, ցնցվում էր ամեն ա րկի պա յթյունից, առանց ընդհատվելու, 44 օր . . .

Մեռ նում էին մեր տղերքը, ծնողներ ու երեխաներ, քան դվում էին տներ ու շենքեր . . . Չէինք պատկերացնում, թե ինչ է դա, ինչ էին զգում արցախցիները, Հայրենիքի համար կյանքի ու մա հվան կռ իվ տվող զինվորները, երբ նրանց ոտքերի տակ, թշն ամու արձակած հր թիռների պա յթյունի հետևանքով, ցնցվում էր հողը, պա յթում էր երկինքը . . .

Հիմա երևի զգացինք, հասկացանք, թե ի՞նչ էին զգում Արցախի երեխաները ամեն րոպե, ի՞նչ տագնապի մեջ էին ծնողները . . . Երևի զգացինք, միգուցե հասկացանք, վստահ չեմ . . . Բայց հույս ունեմ, որ մեր սեփական տան տանիքի ճոճքն ու ոտքերի տակի ցնցումը կհասնի մեր հոգուն, կսթափեցնի մեր միտքը, կբացի մեր աչքերը

և վերջապես կտեսնենք այն, ինչ մեզնից խնամքով թաքցրել են, ստել ու կեղծել են, զանազան տեխնոլոգիաներով ակտիվացրել են մեր միջի չարությունը, ատելությունը, չկամությունը: Հ.Գ. Աստված մեզ խնայեց այս անգամ, երկրորդ անգամ և վերջնականապես չպա տժեց մեզ ու չավիրեց մեր տները: Հաջորդ անգամ չի ներելու …

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս