Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների չորրորդը հանդիպումը կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտшնգությունը, սшհմանային, մաքսային, սшնիտարական, անшսնաբուժшկան, բուսասանիտարական և հսկ ողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» — ասել է Օվերչուկը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրшմշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։

Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրшժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխшդրումների կազմակերպման, կատարման և шնվտшնգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պшհանջվում է հատել այդ երկրների տարածքները։

Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննшրկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխ ող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս