Իրանի և Հայաստանի ՓՄՁ ոլորտների աջակցման կազմակերպությունների ղեկավարները կարևորել են երկու երկրների փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացումը և տեխնոլոգիաների փոխանակման կենտրոնի ստեղծումը:
Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Ռասուլյանը, Թեհրանում հանդիպել է ՀՀ Ներդրումներ աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի հետ: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա սերտ հարաբերություններին, Ռասուլյանը կարևորել է արդյունաբերական շրջաններում երկու երկրների ընկերությունների համագործակցությունը և Թեհրանում ու Երևանում համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:
Ռասուլյանը հայտարարել է Հայաստանի հետ փորձի փոխանակման և ինժիներական ու տեխնիկական ծառայություններ մատուցելու իրանական ընկերությունների պատրաստակամության մասին:
ՀՀ Ներդրումներ աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով հարևան և բարեկամ Իրան կատարած այցի կապակցությամբ, ներկայացրել է կենտրոնի ծրագրերը և գործունեության նպատակները :
Օհանեսյանը Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու համագործակցությունը հատկապես ՓՄՁ և հաջողված փորձի փոխանակման ոլորտներում:
Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել մշակել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը գործարդման կհանձնվի երկու երկրների պատասխանատուների կողմից ստորագրվելուց հետո: