«Անկասկած պետք է սկսենք վերականգնել Սևրի պայմանագիրը» . ԱՄՆ դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդես

Ամերիկացի նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է , որ արժի սկսել նայել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը:

ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այն ժամանակ , երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թ.բանակցությունները , որը վերաբերում էր Հունաստանի և Թուրքիայի սահմաններին:

Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի այս հայտարարությանը , ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց , որ « Լոզանի պայմանագրի փոխարեն , անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»:

1920-ի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։

Պայմանագրի համաձայն Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքներին: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան:

Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը , իշխանությունների և պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նnպшներ է առաջացնում և շատ Ամերիկյան և Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համшխտшնիշ»: Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վшխի մթնլորդ ստեղծել:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը այս առումով գրել է «կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են nչնչ шցնել մեզ , և անհրաժեշտ է պետությունը պաշտպանել այդ վտ шնգից»:

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս