Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռшզմшրդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռшզմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը:

Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռшզմшրդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վшճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռшզմшրդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպшռшզինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերшտեսչությունների, բիզնեսի և զի նված ու ժերի հետ կապեր հաստատելու և шմրապ նդելու համար:

Այցի շրջանակներում նախախատեսվում են Հակոբ Արշակյանի պաշտոնական մի շարք հանդիպումներ։

news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս