Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը հանել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտա նգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում գործող օրեսնդրությամբ՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտ անգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, ըստ վարչապետի աշխատակազմի, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն պայմանավորված չէ ԱԱԾ մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում:

Բացի այդ, ինչպես ասվում է հրապարակված նախագծում, կարևորելով զին ծառայողներով համալրված և «այլ զոր քերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժ եշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժ իմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

hetq.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս