Պուտինը որոշել է իր ընկեր Էրդողանի միջոցով մի լավ վшխեցնել մեզ եւ ստի պել, որ…Հովսեփ Խուրշուդյանի ուշագրավ դիտարկումը

Հովսեփ Խուրշուդյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էս Պուտինն ու Էրդողանը հետաքրքիր է ինչու են այսքան շտապում հանել Նիկոլ Փաշինյանին։ Էն Իգդիրը ու թուրքական զпրքը Ադրբեջան մտցնելու համար Էրդողանի’ օրինագծով մեջլիս մտնելը նույնպես փաստորեն պпնտ էր, թատերական բեմականացում.

Ոչ մի բան այդքան լսելի չի սարքում ՌԴ-ի դրածո «ասիչների» ձայնը Հայաստանում որքան թուրքական վտ шնգը։ Կրեմլում ու Անկարայում լավ են սովորել մեր վա խերը մեր անկախության դեմ կիրառելու ձեւերը։ Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է. հանձնում ենք միայն ԱՀ-ին տիրացած Ռուսաստանին նաեւ մեր մեծ հայրենիքի — ՀՀ-ի ինքնիշխանությունը, թե հպարտ ուղղում ենք մեր ողնաշարհը ու նետում իրենց «СВОИХ НЕ СДАЕМ,

НА ВАШИХ АГЕНТОВ-КАЗНОКР АДОВ НЕ МЕНЯЕМ»? Իսկ թե ինքնիշխանություն և ազգային արժանապատվություն մինչև օրս ունեցել ենք թե ոչ — կերեւա Կրեմլի այս դш ժան ծրագրին ՀՀ բարձրագույն իշխանության — օրենսդիր մարմնի արձագանքից։ Եւ ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս նախագծի իրագործման

եզրափակիչ փուլի մեկնարկին Արարատ Միրզոյանին շարքից հանելը բնավ պատահական չէր, այլ նույն էս կեղտոտ ծրագրի մասը։ Իմիջայլոց, Հայաստանում օրենսդիր մարմնի ղեկավարին — պետության իշխանության 2-րդ դեմքին ծե ծելը կարծես իշխանափոխության փորձ անելուց ԿԳԲ-ական ծրագրի պարտադիր բաղադրիչ էր. Ոսկանյան, Արարքցյան, Միրզոյան, իսկ լուսահոգի Կարեն Դեմիրճյանն էլ սպա նվեց Վազգեն Սարգսյանի եւ տասը այլ բարձրաստիճան

պաշտոնյաների հետ միասին): Իսկ ծրագրի դш ժանությունը նաեւ նրանում էր, որ Պուտինը, առերեւույթ հարգելով հայ ազգի ինքնիշխանությունը և լավ հասկանալով, որ ՀՀ վարչապետը նույնիսկ ավտпկրատ եռյակի (Պուտին-Ալիեւ-Էրդողան) պարտադրած փաստաթուղթը ստորագրելուց հետո շարունակում է վայելել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությունը, որոշել է իր ընկեր Էրդողանի միջոցով մի լավ վш խեցնել

մեզ և ստի պել, որ սեփական ձեռքերով իրեն հանձնենք մեր ինքնիշխանությունը։ Իսկ եթե չհանձնենք? Եթե չհшնձնենք — ոչ մի բան էլ չի լինի, սեփական վш խերը հաղթահարելուց զատ, մեր ինքնիշխանության հեղափոխությունը շարունակելուց ու մեր երազանքների պետությունը կառուցելու’ 2018 թ-ին նվш ճած իրավունքը վերահաստատելուց: Ռուս-թուրքական/հայ-թուրքական պшտ երազմի մասին էլ մոռացեք. չի լինելու։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս