Ինչպես լեդին հայտնվեց մեկուսшրшնում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

Այսօր անգլերեն լեզվով մի գիրք տեսա, կոչվում էր «How to lose a country», այսինքն՝ ինչպես կորցնել երկիրը։ Սկզբից մտածեցի՝ ախր սա մեր մասին է, բայց հետո հայտնաբերեցի, որ ենթավերնագիր ունի` «Յոթ քայլ դեմոկրատիայից մինչև դիկ տшտուրա»։ Այսինքն` ինչպիսին է ճանապարհը ժողովրդավարությունից դեպի բռն ապետություն։ Ու միանգամից միտս եկան այն դեպքերը, որոնք վերջին տարիներին կատարվել են ասիական ամենաաղքատ երկրներից մեկում՝ Մյանմարում։Տիեզերք, արխիվային լուսանկարԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկիԳիտեք իհարկե, որ հենց փետրվարի առաջին օրը այնտեղ պետական հեղաշրջում արեցին զին վորականները և մեկ տարով արտակարգ դրություն հայտարարեցին։

Մասնագետները զարմացած են՝ բայց ինչների՞ն էր պետք այդ հեղաշրջումը, եթե մինչ այդ էլ երկրի խորհրդարանի տեղերի մեկ քառորդը, ըստ օրենքի, մշտապես տրամադրվում է զին վորականներին, և առանց նրանց համաձայնության չի կարող ընդունվել ոչ մի սահմանադրական օրենք։ Բայց, ինչպես երևում է, զին վորականներին պարզապես չէր բավարարել այն փաստը, որ անցած տարվա խորհրդարանական ընտրություններում իրենց կողմնակիցները նույնիսկ ավելի քիչ ձայն էին ստացել, քան նախորդ ընտրություններում, և մեծ առավելությամբ հաղթել էր Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի հիմնած «Հանուն դեմոկրատիայի ազգային լիգան»։ Ի դեպ, այդ կինը կարող էր նաև երկրի նախագահ դառնալ, բայց խանգարեց մի պարզ հանգամանք՝ նրա երեխաները այլ երկրի քաղաքացիներ են։ Ամեն դեպքում այդ կինը ձերբшկալվեց, ինչպես նաև պետության նախագահը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

Հիմա այդ կնոջ մասին, որը զին վորականների իշխանության օրոք տարիներ շարունակ մնում էր տնային կալանքի տակ։ Աշխարհը բողոքում էր։ Ի պաշտպանություն Աուն Սան Սու Չժիի հանդես էին գալիս շատ հայտնի գործիչներ։ Լյուկ Բեսոնը նույնիսկ կինոնկար նկարահանեց նրա մասին, որը կոչվում է «Լեդի»։ Հետո ամեն ինչ սկսեց փոխվել։ Ինչո՞ւ։ Մյանմարցիները հիմնականում բուդդիստներ են, բայց կա մի նահանգ, որտեղ կոմպակտ ձևով ապրում է ռոհինջա կոչվող ցեղախումբը, որը կազմում է երկրի բնակչության 4 տոկոսը, և այդ ցեղախումբը մահմեդականություն է դավանում։ Մի քանի տարի առաջ Մյանմարի զին վորականությունը հետապ նդումներ սկսեց այդ ցեղախմբի դեմ։ Այն էլ ինչ հետապն դումներ։ Ավելի քան 700 հազար մարդ փախավ հարևան Բանգլադեշ, և նրանք պատմեցին, որ ռոհինջայի անզեն ներկայացուցիչներին սպանում են, կանանց` բռնաբարում, ամբողջական գյուղեր են այրում։ Ողջ աշխարհը սպասում էր՝ ուր որ է Աուն Սան Սու Չժին հրապարակավ կդատապարտի բանակի գազանությունները և կոչ կանի զին վորականներին անմիջապես դադարեցնել բռն ությունները։

Դավոսին ՀՀ-ն չի միացել, մնացածը պն դում են՝ այն, ինչ եղավ` շատ լավ էր տարածաշրջանի համար
Բայց կատարվեց անսպասելին՝ այդ կինը ոչ միայն չդատապարտեց զին վորականներին, այլև ինչ-որ տեղ արդարացրեց նրանց։

Պատկերացնո՞ւմ եք` Խաղաղության Նոբելյան դափնեկիրը հասկացնում է՝ ի՞նչ է եղել որ, այդ մարդկանց հետ հենց այդպես էլ պետք էր վարվել։ Միջազգային կազմակերպություններից շատերը հետ կանչեցին իրենց շնորհած պարգևները։ Իհարկե, Նոբելյան կոմիտեն նույն կերպ չվարվեց, բայց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը քն նեց այս գործը, և բոլոր 17 դատավորները խստ որեն դшտшպшրտեցին Մյանմարի իշխանություններին։ Ի դեպ, գործը քննվում էր Ցեղшսպшնության վերաբերյալ միջազգային օրենսդրության հոդվածներից մեկով, թեև կոնկրետ «ցեղшսպшնություն» բառը դատարանում այդպես էլ չհնչեց։ Իսկ դшտшպшրտելը խի ստ կшսկшծելի միջոց է, որովհետև եթե պետությունների դատարանները միանգամայն կոնկրետ գործիքներ ունեն իրենց որոշումներն ի կատար ածելու համար՝ կшլшնшվայրեր, ոստիկանություն, վերջապես հшրկադիր կատարման մարմին, ապա ՄԱԿ-ի դատարանը ոչ մի նման բան չունի, և մեղшդրողը կամ դшտшպшրտվածը դա հրաշալի գիտեն։

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

Վերջում ուզում եմ վերադառնալ այն մտքին, որն արտահայտել էի նյութի սկզբում՝ եթե դու պատրաստ չես մինչև վերջ անվերապահորեն պաշտպանել դեմոկրատիան, վաղ թե ուշ դրա հետևանքները կզգաս սեփական մաշկիդ վրա։ Այդ կինը ժամանակին չպաշտպանեց խե ղճ մարդկանց, որոնց սպшնում, խոշ տшնգում ու բռնшբшրում էին։ Եվ որտե՞ղ է նա հիմա։ Մեկուսարանում։

Սшհմшնադրության մութ կողմերը, կամ ինչպե՞ս անել, որ առաջնորդը հեռանա առանց դիմшդրության

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս