Օքսֆորդի համալսարանը կոշտ դա տապարտել է Էրդողանին, քանի որ… Ահա, թե ինչն է պատճառը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները շաբաթ օրը Ստամբուլի հեղինակավոր «Բողազիչի» համալսարանում իրենց գործընկերների հետ մի քանի տեքստ են հրապարակել ՝ ընդդեմ Թուրքիայի նախագահի:

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ակադեմիկոսները չէին կարող հավաքվել մեծ դահլիճում ու հավաքվել էին գրադարանի առջև ՝ ձեռքերին պահելով թուրքերեն և անգլերեն լեզուներով պաստառներ, հաղորդում է «Ահվալ»-ը:

Հիշեցնենք օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցության հավատարիմ անդամներից մեկին ՝ Մելիհ Բուլուին նշանակել էր «Բողազիչի» ռեկտոր: Բուլուի դեմ բող ոքի ցույցերը սկսվել էին հունվարի չորսին, քանի որ նա չէր ընտրվել ու ընդհանրապես չէր հանդիսանում «Բողազիչի»-ի դասախոսական կազմից:

Խալիլի հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ջերեմի Ջնսը հայտարարլ էր , որ Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի համալսարանները զգալիորեն անկում են ապրել, և որ «նախագահ Էրդողանի հրամանագրով Մելիհ Բուլուի նշանակումը հասնում է անօրինականությունների նոր մակարդակի»:

Նոր ռեկտորը նաև մեղադրվnւմ է գրագn ղnւթյան մեջ ՝ մագիստրոսական և դոկտորական թեզերում: «Բուլուի գրագո ղության ապացուցված փաստերը ծաղրուծանակի է ենթարկում «Բողազաչի» համալսարանը և Թուրքիան:», – ասվում է Ջոնսի հայտարարության մեջ:

«Բողազիչի համալսարանը միակը չէ: Վերջին տարիներին Թուրքիայի հայտնի համալսարաններում չընտրված ռեկտորների նշանակումը ՝ ներառյալ մայր բուհը ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանը , նպատակ ունի ճնշելու Էրդողանի դեմ բազմաթիվ ակադեմիկոսների քննադատական ​​ձայները և պատ տժել նրանց», – ասվում է Օքսֆորդի համալսարանականների հայտարարության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս