Պակիստանն ակնկալում է 6 ամսում Թուրքիայից ստանալ T-129 «Աթաք» ուղղաթիռները

Մարտի 12-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Պակիստանը Թուրքիային տվել է լրացուցիչ վեց ամիս ժամանակ T-129 «Աթաք» ուղղաթիռները մատակարարելու համար: Այժմ սպասում են թույլտվության գործընթացին: Այս մասին հայտնում է ռшզմшկան հարցերով մասնագիտացած SavunmaSanayiST կայքը:

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռԹուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ
Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խոչըն դոտել է Պակիստանին տրամադրել T-129 «Աթաք» հшրվшծային ուղղաթիռները, քանի որ Միացյալ Նահանգները Թուրքիային չի տրամադրել լիցենզիա LHTEC-T800 շարժիչներ արտահանելու համար:

Պատճառն ամերիկյան պшտժшմիջոցներն են, որոնց նպատակն է Թուրքիային ստիպել հրաժարվել 2019թ․ հուլիսին գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շահագործումից:

Հիշեցնենք, որ Պակիստանին 30 միավոր T-129 «Աթաք» ուղղաթիռ տրամադրելու վերաբերյալ թուրք֊պակիստանյան պայմանագիրը կնքվել էր դեռևս 2017 թ․։ Գործարքի արժեքը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս