Թուրքական T-129 «Աթաք» ուղղաթիռները կունենան ուկրաինական արտադրության շարժիչներ

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) նախագծով «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրության ծшնր դասի T-129 «Աթաք» հшրվшծային ուղղաթիռները համալրված կլինեն ուկրաինական շարժիչներով։

Այս մասին, թուրքական SavunmaSanayiST մասնագիտացված կայքի փոխանցմամբ, հայտնել է ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։ Նախատեսվում է, որ ուղղաթիռը առաջին թռիչքը կկատարի 2024 թ-ին։

Ծանր դասի T-129 «Աթաք» ուղղաթիռը
Հիշեցնենք, որ ուղղաթիռի արտադրության մասին պայմանագիրը կնքվել էր 2019 թ․ փետրվարի 22-ին։ Նախապես ասվում էր, որ այն ամբողջությամբ պետք է լինի տեղական արտադրության։ Ծшնր դասի ուղղաթիռը կունենա 30 մմ տրամաչափի ավտոմատ հրանոթ, նոր սերնդի 2,75 դյույմանոց ղեկավարվող ու չղեկավարվող, հակատանկային ու «օդ–օդ» տեսակի հրթ իռներ։

Նշենք, որ սա Թուրքիայի և Ուկրաինայի առաջին համագործակցությունը չէ շարժիչների արտադրության ոլորտում։ Դեռ 2019 թ․ օգոստոսին Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Բայքար» և ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունների միջև ստո րագրվել է պայմանագիր, որով բացվելու էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն։ Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջինը կարտադրի «Բայքար» ընկերության «Աքընջը» հшրվшծային ԱԹՍ-ի շարժիչներ։

Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։ 2020 թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Ենթադրվում էր, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

razm.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս