Սաուդյան Արաբիայում կկառուցվի քաղաք, որտեղ չեն լինի ավտոմեքենաներ և ճանապարհներ

Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը ներկայացրել է THE LINE-ը՝ առանց ավտոմեքենաների, ճանապարհների և վտшնգшվոր արտանետումների ֆուտուրիստական քաղաքի նախագիծը:

«Քաղաքներում, որոնք համարվում են ամենազարգացածներն աշխարհում, մարդիկ իրենց կյանքի տարիներն անց են կացնում երկար ու ձիգ ճանապարհներին՝ աշխատանքի գնալիս: 2050 թ. երթևեկությունների տևողությունը կրկնակի կավելանա, իսկ մարդկանց 90%-ը աղ տոտված օդ կշնչի: Ինչու՞ պետք է զարգացման համար զո հենք բնությունը: Ինչու՞ է տարեկան յոթ միլիոն մարդ մшհшնում շրջակա միջավայրի աղ տոտվածության պшտճառով», — հայտնել է արքայազնը:

THE LINE նախագծում խոշոր քաղաքային կառույցը նախագծված է մարդկանց շուրջ, այլ ոչ ճանապարհների: Բանալի սկզբունքն այն է, որ մարդիկ կարողանան բոլոր անհրաժեշտ վայրեր հասնել ոտքով: Բոլոր հիմնական ծառայությունների կենտրոնները, դպրոցները, բժշկական հաստատությունները, զվարճանքի վայրերը, կանաչապատ տարածքները այնպես դասավորված կլինեն, որ մի վայրից մյուսը հասնել հնարավոր լինի հինգ րոպեում:

Քաղաքը բաղկացած կլինի 170 կմ երկարություն ունեցող շղթայական բնակավայրերից: Գերարագ տրանսպորտը երթևեկությունն առավել պարզ կդարձնի. այն կտևի ոչ ավելի, քան 20 րոպե: Ի դեպ, տրանսպորտային համակարգը կկառուցվի ստորգետնյա տիրույթում: Քաղաքում կօգտագործվի բացառապես մաքուր էներգիա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս