«Ահшբեկիչ Էրդողանը». Թուրքիան թվիթերյան գրառման պшտճառով հետաքննություն է սկսել հոլանդացի պատգամավորի նկատմամբ

«Ահաբեկիչ Էրդողանը». Թուրքիան թվիթերյան գրառման պատճառով հետ աքննություն է սկսել հոլանդացի պատգամավորի նկատմամբ
Անկարայի գլխավոր դատախազությունը հոլանդացի պատգամավոր Գերթ Վիլդերսի՝ Twitter-ում արված գրառման պшտճառով վերջինիս նկատմամբ հետ шքննություն է սկսել, թուրքական Haberturk հեռուստաալիքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, նախօրեին պատգամավորը սոցցացում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ թուրքական դրոշի ֆոնին, իսկ նկարի մյուս հատվածում մորուքով և գլխաշորով Էրդողանը «Իսլամական պետություն» шհшբեկչական խմբավորման դրոշի ֆոնին է։

Պատգամավորը լուսանկարը վերնագրել է․ «Ահшբեկիչ»։

Թուրքիայի գլխավոր դատախազությունը կարծում է, որ հրապարակումը «վիրшվորшնք է պարունակում նախագահ Էրդողանի նկատմամբ»։

Վիլդերսը Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր է 1998 թվականից, 2006 թվականից ղեկավարում է «Ազատություն» կուսակցությունը։

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս