«Ահա թե ինչու ես կոչ արեցի վերջ դնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությանը». ԱՄՆ-ից խոսել են 44-օրյա պատերազմի մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն հայտարաությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանի 2020թ. ագրեսիվ պատերազմը Արցախի խաղաղ ժողովրդի դեմ հազարավոր կյանքեր խլեց և հանգեցրեց ամբողջ համայնքների տեղաշարժի։ ԱՄՆ-ն պատճառ չունի աջակցելու այն ռեժիմի զինված ուժերին, որը շարունակում է իրականացնել բռնությունն ու ագրեսիան ։

Ահա թե ինչու ես կոչ արեցի վերջ դնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությանը, և ինչու ես կտրականապես համաձայն չեմ վարչակազմի ՝ 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման հետ»,-ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս