«Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը, չի ընդունի ոչ մի ցուցադրական հանրաքվե». Շոլց

Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Եթե մենք ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի, ապա չենք կարող անտարբեր լինել այն հարցի, թե ինչպես է այն ավարտվելու: Պուտինը իր պատերազմից և իր իմպերիալիստական նկրտումներից կհրաժարվի միայն, եթե հասկանա, որ չի կարող հաղթել: Ընդ որում, նա ոչ միայն կործանում է Ուկրաինան, այլև սեփական երկիրը։ Այդ իսկ պատճառով մենք չենք ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը։

Դրա համար մենք չենք ընդունի ոչ մի ցուցադրական հանրաքվե։ Եվ դա է պատճառը, որ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանվել ռուսական ներխուժումից»,- ասել է Շոլցը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։

Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային իր ողջ ուժով՝ ֆինանսապես, տնտեսապես, մարդասիրական օգնություններով, ինչպես նաև զենքով։ Գերմանիան ամբողջ աշխարհի գործընկերների հետ կոշտ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության դեմ, հավելել է Շոլցը։«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ օկուպացիոն պատերազմի համար նվազագույն արդարացում չկա: Նախագահ Պուտինն այս պատերազմը վարում է միայն Ուկրաինան գրավելու նպատակով: Ինքնորոշումը, քաղաքական անկախությունը նրա համար հաշիվ չեն: Եվ դրա համար կա միայն մեկ բառ՝ իմպերիալիզմ. պարզից էլ պարզ»,- ընդգծել է Շոլցը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս