Ալիևը պն դում է, թե Հայաստանը փորձում է խոչ ընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը

Հայաստանը խուս ափում է համագործակցությունից և փորձում է խոչ ընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում։

Իլհամ Ալիևը վերստին սպա ռնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, պնդելով, թե Բաքուն «կստիպի Երևանին և ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»։

Պաշտոնական Երևանը հակադարձել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տա պալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռե տորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստա նձնած պարտավորություններին, անթաք ույց մարտ ահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Azatutyun.am,

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս