Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի վերընտրվելու մտադրության մասին, չնայած սոցհարցումների տվյալներին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է վերընտրվել 2024 թվականի ընտրություններում, չնայած հասարակական կարծիքի հարցման արդյունքներին, որոնք վկայում են, որ Դեմոկրատական կուսացության կողմնակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան թեկնածու տեսնել: Հուլիսի 27-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում դա հասկանալ Է տվել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը:Նրան խնդրել են մեկնաբանել հասարակական կարծիքի հարցման, հուլիսի 27-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքի պատվերով կատարել Է SSRS ծառայությունը, որոնց համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության ընտրողների սոսկ 25 տոկոսն Է հավանություն տալիս 2024 թվականին Բայդենի առաջադրմանը: «Մենք չենք անհանգստանում հարցումների առիթով:

Նախագահը հստակ ասել Է, որ մտադիր Է առաջադրել թեկնածությունը, բայց մինչեւ դա այնքան հեռու Է, որ մտածելն այդ մասին վաղ Է»,- պատասխանել Է դրան Ժան Պիերը: Մեկ շաբաթ առաջ Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը հայտնել Է, որ 2024 թվականին նախագահական ընտրաշավին Բայդենի մասնակցության դեմ Է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության կողնակիցների 54 տոկոսը:

Պետության ղեկավարի պաշտպանության նվազումը նրա կուսակցությունում տեղի Է ունենում երկրում նրա ժողովրդականության անկման ֆոնին: Անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել Է ամենացածր մակարդակը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:Պատճառներից մեկն ԱՄՆ-ում ապուստի արժեքի աճն Է: Հունիսին գնաճը հասել Է 40-ամյա առավելագույնին՝ 9,1տոկոսի տարեկան հաշվարկով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս