Պուտինը հայտնել է, թե որն է Ռուսաստանի հետ խաղաղության ճանապարհը

Կրեմլում այս պահին ընթանում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմում ներառելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը, որի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ծավալուն ելույթով։

ՌԴ նախագահն իր ելույթում, դիմելով Կիևին ու Արևմուտքին, ասել է՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները հավերժ մեր քաղաքացիներն են դառնում։«Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղան»,- նշել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ։

«Կիևը պետք է հարգանքով վերաբերվի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի քաղաքացիների ընտրությանը։ Միայն այդպիսին կարող է լինել խաղաղության ճանապարհը»,- ասել է ՌԴ նախագահը։Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ապահովելու է նշված տարածքների անվտանգությունը և ամեն ինչ անելու է՝ այնտեղ ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս