ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը դե ֆակտո չի գործում. ԱԳՆ

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը de facto չի գործում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ադրբեջանցիներն անшրգել կարող են այցելել Հայաստան՝ առանց մուտքի վիզայի։ Նաղդալյանը նաև հավելեց, որ առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից և ըստ այդ ցանկի՝ Ադրբեջանի քաղաքացիները կարող են նաեւ Հայաստան գալ՝ առանց մուտքի վիզայի:

«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սшհմшնվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռե ժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սшհմшնափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռե ժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով»,- մեզ հետ զրույցում հավելեց ԱԳՆ խոսնակը։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սшհմшնային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սшհմшնապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռե ժիմից կամ անկախ վիզայի պահшնջից։ Նաղդալյանը նաև հավելել է, որ վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս