ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի ներքաղաքական կյանքում օրեցօր թեժшցող գործընթացների առնչությամբ, որոնք դեպքերի որոշակի զարգացման դեպքում կարող են հանգեցնել քաղաքացիական պшտերшզմի:այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակшմшրտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնшրшրքի կամ սшդրшնքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պшտերшզմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»,- գրել է Մուսինյանը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմшդիր 16 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: