Այսօր պարտվել ենք մեր դեմ տարիներ շարունակ ծրագրավորած եւ կազմակերպված պատերազմում հետևյալ պատճառներով… Հրանտ Վարդանյանի ուշագրավ վերլուծությունը ՌԴ քայլերի մասին և ոչ միայն

Հրանտ Վարդանյանը գրել է. ԿԱՅՍԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՇՆՈՒՆՉԸ : Կրեմլը շատ լավ էլ գիտի, ավելին՝ նա արդեն մասնակցում է իր տարածաշրջանից հեռանալուն, որպես տիրակալ:
Չի լինելու այլևս կայսերական մոտեցում: Իշնորհիվ 44-օր հերոսաբար կռվ ած մեր զավակների՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ այլևս այլ վերաբերմունք է դրսևորվել բոլորի կողմից՝ մենք դեռ դա չենք հասկանում, դեռ շատ է ցավում:

Տարածաշրջանում՝ ՌԴ-ին, որպես մեծ երկիր, իր շահը պահպանելն ու ոտատեղ պահելն է հետաքրքրում, մի բան պոկելը, հետագա առևտրի համար: Թուրքին թողնելով տարածաշրջան, ՌԴ-ն արդեն ասեց դրա մասին, որ ինքը ՎՎՊ-ն այլևս կայսերը չէ ու սա էլ իր կայսերությունը չէ: Նա դարձավ ընդամենը իր ֆորպոստը խաղասեղանին դնող, ծրագրի մաս կազմող կողմ, ուղղակի դա արեց սապնաջրով, որ որոշ զգայուն հայեր իրենց այդքան էլ վատ չզգան ու ալիք չբարձրանա իր երկրում՝ թե չէ ավելի կոպիտ կաներ նույնը:

ՌԴ-ն շատ համոզիչ ցուցադրեց իր դիրքն ու վերաբերմունքը՝ միայն երազախաբ հայը դեռ աչքերին չի հավատում, կարծում է ՀՀ-ը դեռ կայսերության մի մաս է, որ էլի նույնը կարող է շարունակվել: Իսկ, որոշ ֆանտաստներ՝ կերել են կայսերության կուտը ,արևելյան Հայաստանի հետ կապված: Ոչ մեկը թույլ չի տալու ՌԴ տարածքների էլ ավելի մեծացումը, այնպես որ այդ կուտը ՛՛Արարատը ձեզ կտանք՛՛ միայն թե մեզ ծառայեքը՝ (լոխերի) համար է:

Այսօր, պարտվել ենք մեր դեմ տարիներ շարունակ ծրագրավորած եւ կազմակերպված պատերազմում:
Օտարների պայմանավորվածությունների, ներսի դդումների, մեր փնթի վերաբերմունքի պատճառով ու մեր սուտը ճշտի տեղ դնելով ենք պարտության մատնվել ,ո խերիմ բարեկամի թեթև ձեռնահարությամբ:

Տարածաշրջանում մեն-մենակ ենք: Այսօր մեծ աշխարհի հետ խոսելն է կարևոր, երկու հարևանների հետ շփվելը, համահայկականության ակտիվանալն ու մաթեմատիկական ճշգրտությամբ գործելը կարող է փոխել իրավիճակը: Անկուսակցական, մասնագիտական, պետականաշեն կառավարություն ունենալը, միայն անմնացորդ տրվելը երկրի վերականգնմանը՝ կարող է երկիրը ոտքի կանգնեցնել, պետություն կառուցել, Արցախի հարցը կարգավորել:

Սահմանադրությունը մաքրագրելուց հետո երկիրը կարող է դառնալ նախագահական, իսկ ԱԺ-ը բազմակարծիք ու ծանրակշիռ: Տնտեսական, գիտական և մշակութային հեղափոխությունը պարտադիր է, սակայն ոչ թավշյա: Համահայկականության շրջանակները հաշվի առնելով, բոլոր ոլորտների առաջատար մասնագետներին համախմբելով ՝հարկավոր է ձևավորել, արագ ու հստակ գործող, հայաստանակենտրոն, ազգային պետական մար տավարություն:

Արտաքին ու ներքին քաղաքականության, քաղաքավարության կոնկրետ փոփոխություններ են հարկավոր՝ առաջին հերթին ռազմաքաղաքական, պաշտպանական, զինվորա-սպայական համակարգում: Հ. Գ. Սովետական զինվորական համազգեստից հրաժարվելը կարևոր է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս