Խառը ոճի մարտերի ռուս մարզիկ Մահոմեդ Իսմայիլովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագե րիներին:
«Ինչպես գիտեմ, շատ հայ տղաներ կային, ովքեր կապի միջոց չունեին: Երբ պատերազմն ավարտվեց, նրանք այդ մասին չգիտեին ու մնացել էին իրենց դիրքերում։ Այժմ նրանց պահում են ոչ թե ռազմագե րիների, այլ ահաբ եկիչների կարգավիճակում։
Ինձ շատ քաղաքական գործիչներ են ճանաչում, շատ մարդիկ, խնդրում եմ, ով կարող է ազդել իրավիճակի վրա, եկեք անենք դա: Ես շատ բարեկամներ ունեմ ադրբեջանցի, հայ ու տարբեր ազգությունների: Ես չեմ կարող անտարբեր լինել ՝ տղաներին
սպասում են իրենց ընտանիքները, նրանք կատարել են իրենց պարտքը։ Հնարավոր է, որ մեզ նկատեն, լսեն ու ամուսինները վերադառնան իրենց կանանց մոտ, իսկ հայրերը վերադառնան իրենց երեխաների մոտ», — ասել է մարզիկը: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝